Մեկնարկել է տարեցների տների մշտադիտարկումը
14:59, September 8, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տարեցների իրավունքներՀայաստանի Հանրապետությունում գործում են միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններ, որտեղ սահմանափակ ազատության մեջ են ապրում շուրջ 1200 տարեցներ՝ այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Նման տիպի հաստատությունները որպես կանոն դժվար են ենթարկվում հասարակական վերահսկողությանը և մարդու իրավունքների պարբերական մշտադիտարկումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում:
Ելնելով վերոգրյալից, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների վիճակը բացահայտելու նպատակով սկսել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների տների մշտադիտարկումը:
Մշտադիտարկումը մեկնարկել է Վանաձորի տարեցների տնից: