Մշտադիտարկումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ պետք է քայլեր արվեն. Սաքունց
17:02, October 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր հայ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը: Այն անցավ առանց միջադեպերի:
Նման մշտադիտարկումներ անցկացվում են բավական հաճախ, իսկ թե որքանով են դրանք արդյունավետ, այլ հարց է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկալի կլիներ քայլեր կատարել` մշտադիտարկումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
«Կասպրչիկի ղեկավարած խմբից այլ բան սպասել, քան հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում, չի կարելի: Ես ավելի նշանակալից կհամարեի, եթե այդ մշտադիտարկման կազմն ընդլայնվեր, դրա իրականացման ձևը փոխվեր, այսինքն` ինքն ունենար մշտական դիտման կետեր սահմանի կամ բաժանարար գծի երկայնքով, որ, հրադադարի ռեժիմի խախտման և գերիների կամ սպանության դեպքերում, կարողանանք նաև քննություն իրականացնել: Քանի որ պետք է ոչ միայն արձանագրվի խախտումը, այլ նաև հետաքննություն անցկացվի դրա շուրջ»,- ի պատասխան մեր հարցի, ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ araratnews.am