Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
16:54, December 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներԴատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս: Դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասն էլ տվել է ՔԿՀ-ում ծառայություն իրականացնող պաշտոնյային: Միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված պաշտոնատար անձը, ապահովելով հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, հետևել է նաև, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն` մինչև հեռախոսների գումարները չվճարելը:
Հեռախոսների վաճառքից ստացված գումարները իրենից ստանալուց հետո, ՔԿՀ պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսները առգրավվել են` հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ www.investigatory.am