ՄԻԵԴ-ում Ս. Սարգսյանի փաստաբանը. նա զբաղվում է նաեւ թվերի մանիպուլյացիայով. իրավապաշտպան
17:24, December 21, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ–ն, օրերս միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ իրավիճակի զեկուցմամբ հանդես եկավ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնները համատեղած Գ. Կոստանյանը, ով հայտարարեց, որ այդ համադրությունը, որ ե՛ւ դատախազ է, ե՛ւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը, չի հակասում ընդունված միջազգային փորձին:
Կոստանյանն անդրադարձավ այդ հարցին՝ նկատառմամբ, թե ոչ միայն պաշտոնների համադրության մեջ ռիսկեր չի տեսնում, այլ նաև նեղսրտում է, որ իրեն, որպես ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, սահմանափակ լիազորություններ են տրված:
Կոստանյանը, փաստորեն, այսպիսով հերքեց մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի «մտավախությունները»: Հիշեցնենք, վերջինս, ԳԱԼԱ–ի հետ զրույցում Կոստանյանի կողմից երկու պաշտոններում նման համադրությունը «շատ յուրօրինակ իրավիճակ» էր գնահատել:
«Ամենաժողովրդավարական իրավական պետությունում դատախազությունը կամ դատախազության գործառույթներ իրականացնող մարմինը, որը հանդես է գալիս որպես պետական մեղադրող եւ քրեական գործում հսկողություն իրականացնող մարմին, ունի կանխակալ վերաբերմունք, իսկ քաղաքացին եթե հասել է Եվրոպական դատարան եւ խնդիր ունի ցույց տալու, որ իր իրավունքը դատական ատյաններում խախտվել է, դա նշանակում է, որ երկրում չի ապահովվել կոնվենցիայի դրույթները եւ իր իրավունքները խախտված են:Անդրադառնալով Կոստանյանի վերջին հայտարարություններին, թե ռիսկային որեւէ բան ինքը չի նկատում, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց.
Հիմա հարց է առաջանում. եթե դու ունես ի սկզբանե որոշակի կանխակալ վերաբերմունք, ինչպե՞ս ես հանդես գալիս Եվրոպական դատարանում: Այսինքն իրավունքի խախտում է եղել, թե չէ, պետությունը պետք է ունենա այնպիսի մի մասնագետ, որ իրապես որոշակի լուրջ դերում հանդես գա, այսինքն այն իմաստով, որ ոչ թե գնա ասի՝ ճիշտ եմ արել, այլ հասկանա, որ իրապես եղել է մի սխալ, ինչում է այդ սխալը, բացթողումը, որն էլ հանգեցրել է իրավունքի խախտմանը»:
Արթուր Սաքունցը վստահ է, որ Գ. Կոստանյանը Եվրադատարանում ոչ թե մերժված, տուժված ու իրավունքները խախտված քաղաքացու պաշտպանն է, այլ ՀՀ իշխանությունների եւ Ս. Սարգսյանի պաշտպանն է: Նա այնտեղ է, որպեսզի ցույց տա, որ իրականում Հայաստանում իրավունքի հետ կապված խնդիրներ չկան: Եվ այնտեղ է Ս. Սարգսյանին եւ իշխանություններին մատուցած իր ծառայությունների համար:
«Իրապես ինքը հանդես է եկել իշխանության պաշտպանողի դերում, ոչ թե ներկայացուցչի դերում, դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ հանձինս նման ներկայացուցչի՝ խնդիր ենք լուծում ոչ թե բարեփոխման, այլ պաշտպանվելու տեսակետից»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի բնորոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը երբ ՄԻեԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է, դա նույնն է, ինչ որ «պատգամավորը կառավարությունում եւ ԱԺ-ում, այսինքն եւ նախարար է, եւ պատգամավոր կամ ԱԺ նախագահ, անհամատեղելի է, երկու տարբեր գործառույթներ է իրականացնում»:
Ա. Սաքունցն ասաց նաեւ, որ Գ. Կոստանյանը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ նույնիսկ իրական թվերը այնպիսի համադրմամբ է ներկայացրել, որ թյուրըմբռնում ստացվի ՀՀ քաղաքացիների կողմից: Նա օրինակ է բերում.
«Մանիպուլյատոր է, որն ակնհայտ խեղաթյուրում է տվյալները: Որ ասում է՝ 2000 դիմումից 48-ն է բավարարվել, 48-ի բավարարման ժամանակ քանի՞ դիմում էր Եվրոպական դատարանում, հաստատ 2000-ը չէր: Մենք մի քանի տարի է արդեն լսում ենք, որ 48 դիմում է բավարարվել, բայց այդ ընթացքում նաեւ դիմումներն են աճել: Խնդիրն այն է, որ ոչ թե 2000-ից 48 դիմումն է բավարարվել, այլ 48-ի բավարարման ժամանակ Եվրոպական դատարանում ՀՀ-ից դիմումների թիվը քիչ է եղել, հնարավոր է՝ մոտ 200-ը: բայց ինքը պետք է ասի՝ դատարան դիմումների քանակն է ավելացել, այդպես չի ասում, մանիպուլյացիա է անում, դա շատ վատ է»: