Եթե Գեւորգ Կոստանյանը գրություն չուղարկի ՌԴ գլխավոր դատախազին …
13:39, January 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրդեն 5 օր է անցել այն օրից, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների առջեւ իր խոսքերով ասած՝ տղամարդավարի խոստացավ 100 տոկոսով դիմել ՌԴ գլխավոր դատախազին՝ Գյումրիում իրականացված սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:
Մինչ օրս, սակայն, որեւէ նամակ չի ուղարկվել կամ դրա վերաբերյալ հայտարարություն չի արվել: Այս առնչությամբ ֆեյսբուքի իր էջում իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.
«Եթե ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնական գրություն չուղարկի ՌԴ գլխավոր դատախազին, Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով, ապա ՀՀ քաղաքական իշխանությունը իր ղեկավար պուտլերի հետ համատեղ կոծկում են Ավետիսյանների ընտանիքի ոչնչացման, այն է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողության քննությունը: Դա նշանակում է ՀՀ իշխանությունները հանդես են գալիս ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություն իրականացրածների պաշտպանողի դերում.. ՍԱ ԼԱՎ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵՆ ՍԵՐԺՆ ՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ… ՀՀ ԱԺ-ն և նրանում ներկայացված քաղաքական կուսակցությունների, պատգամավորների կողմից այս պահանջը կարող է լինել միակը, որը նրանք պետք է ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազին.. այլ լոլոներ կամ մեկնաբանություններ, պատճառաբանություններ ընդունելի չեն և չեն կարող ընդունելի լինել…
Պաշտոնական նամակը պետք է ուղարկվի և հրապարակվի….
այս պահանջն անընդհատ կրկնելու եմ… անողնաշար հայտարարություններն ու ցավակցությունները քաղաքական պահանջ չի կարող հանդիսանալ»: