Սերժ Սարգսյանի ելույթն ինքնախոստովանություն էր, որ ինքն է հանցագործությունների կոծկման վարքագծի հովանավորը. Արթուր Սաքունց
16:46, February 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍերժ Սարգսյանը երեկ անմիջականորեն հայտնեց, որ տեղյակ է երկրում տեղի ունեցած բոլոր հանցագործություններից, այդ թվում՝ իր թիմակիցների կողմից կատարվածներից, ինչը վկայում է այն մասին, որ գուցե ինքն էլ է մասնակցում այդ հանցագործություններին, սակայն օրենքը կիրառում է ընտրողաբար: Այդ մասին Newline-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Հայտարարությունը սպառնալիք էր նաև՝ ուղղված իր հպատակներին, որ եթե որևիցե մեկի մտքով անցնի չենթարկվել իրեն, ապա նրանց նկատմամբ հաշվեհարդարը նույնպես չի ուշանա»,- ասաց Սաքունցը՝ շեշտելով, որ ելույթն իրենից ներկայացնում էր ինքնախոստովանություն, որ ինքն է հանցագործությունների կոծկման վարքագծի և մոտեցման հովանավորը:
Ըստ Սաքունցի՝ Սերժ Սարգսյանը փաստեց, որ այդ հանցագործությունները կարող են պատժվել՝ ելնելով այն բանից, թե այդ մարդիկ ենթարկվո՞ւմ են իրեն, թե՞ դուրս են գալիս իր դեմ:
«Հայաստանում կարելի է ցանկացած հանգագործություն կատարել և մնալ անպատիժ, եթե վայելում ես Սերժ Սարգսյանի հովանավորչությունը՝ համարվելով «յուրային»: Դա Մուսոլինի վարքագիծն է, վերջինս ասում էր, օրենքները ստեղծվել են հակառակորդների դեմ օգտագործելու համար, այլ ոչ թե «յուրայինների» համար»,- նշեց Սաքունցը:
Աղբյուրը՝ newsline.am