Ռիգայում Քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարություն է ընդունել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով
11:59, May 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ռիգայում կարեւոր արդյունքներից մեկն այն էր, որ քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից ընդունվեց հայտարարություն՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը:
Սաքունցն ասաց, որ հայտարարությունը նիստի է դրել Բելառուսի իրավապաշտպան գործընկերներից մեկը:
«Այդ հայտարարությունը վերաբերում էր քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Բելառուսում:
Այսինքն, այն հարցերը, որ մենք բարձրացրեցինք Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, իր արտահայտությունը գտավ այդ հայտարարությունում»:
Ըստ Սաքունցի՝ հայտարարության բովանդակությունն հետեւյալն է՝ պետք է անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող քաղաքացիներին եւ պետք է նաեւ չխախտել մարդու իրավունքները: Իրավապաշտպանը գտնում է, որ ՀՀ իշխանություններն անշուշտ հաշվի կնստեն այս հայտարարության հետ:Ըստ Սաքունցի՝ հայտարարության բովանդակությունն հետեւյալն է՝ պետք է անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող քաղաքացիներին եւ պետք է նաեւ չխախտել մարդու իրավունքները:
«ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող հաշվի չնստել այս հայտարարության հետ, /եւ ոչ միայն ՀՀ իշխանությունները/: Ընդհանրապես այն խնդիրները, որոնք ներկայացվում են քաղաքացիական ֆորումում, գտնում են լուծում, այլ բան է, թե ինչքան ժամկետում կամ ինչ թափով ազդեցություն կունենան այդ հայտարարությունները, բայց որ առանց հետեւանքի չեն մնում, հաստատ»:
Աղբյուրը՝ www.galatv.am