ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի
18:38, April 5, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել, իսկ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2015 թվականի ապրիլի 29-ին ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ մինչ օրս Կազմակերպությունը որևէ պատասխան չի ստացել: