Աշխատանքի հայտարարություն՝ հարցազրուցավարների համար
18:49, May 2, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ
Հայտեր չեն ընդունվում
«Սեռատարիքային կարիքների արտացոլումը Վանաձորի մարզադպրոցների բյուջետավորման գործընթացում» ծրագրի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ հարցազրուցավարների համար
Կազմակերպություն՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Պաշտոնը՝ Հարցազրուցավար
Տևողությունը՝ 23 մայիսի, 2016 – 30 հունիսի, 2016
Վայրը՝ ք. Վանաձոր
Աշխատանքի նկարագրությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրում է ինքնուրույն, մոտիվացված և պատասխանատու հարցազրուցավարների՝ Վանաձորի մարզադպրոցների աշխատակիցների, սաների և նրանց ծնողների շրջանում հարցազրույցներ անցկացնելու համար:
Մինչ հարցազրույցները սկսելը մրցութային կարգով ընտրված հարցազրուցավարների համար կանցկացվի դասընթաց:
Անհրաժեշտ հմտություններ, որակներ.
– Նախկինում որպես հարցազրուցավար աշխատելու փորձ (ցանկալի է)
– Գերազանց հաղորդակցման հմտություններ (հայերենով)
– Պատասխանատվության բարձր զգացում
– Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Microsoft Excel)
Դիմելու ընթացակարգը՝ Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց աշխատանքային կենսագրությունը (CV) ahambaryan@hcav.am էլ. փոստին մինչև սույն թվականի մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Ծրագրի մասին՝ «Սեռատարիքային կարիքների արտացոլումը Վանաձորի մարզադպրոցների բյուջետավորման գործընթացում» ծրագրի նպատակն է իրականացնել թիրախային խմբերի կարիքների գնահատում, ինչպես նաև վերլուծել տեղական սպորտային հաստատությունների բյուջեները՝ գնահատելու համար, թե բյուջետավորումը որքան արդյունավետորեն է արտացոլում թիրախային խմբերի, մասնավորապես՝ երկու սեռերի կարիքները: