Սեմինար՝ ընտրական նոր օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ
10:56, May 31, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Եվրոպայի խորհուրդը սիրով հրավիրում են սեմինարի՝ ընտրական նոր օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ, որը տեղի կունենա 2016 թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00 – 17:00 Վանաձոր քաղաքում (Նժդեհի 14, ՀԿ կենտրոնի դահլիճ, 410 սենյակ):
Սեմինարն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության՝ «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում:
Սեմինարը նախատեսված է դիտորդների և ընտրական գործընթացներով հետաքրքրված անձանց համար:
Մասնակցելու համար գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ ahambaryan@hcav.am կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 0322 7 22 68, 077 34 22 68:
Լոռու մարզի այլ համայնքների մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի: Փոխհատուցման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք նախապես տեղեկացնել:
Սեմինարի օրակարգին, ինչպես նաև սեմինարի հետ կապված այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ: