Ընտրությունների միջազգային չափանիշների և դիտորդության դասընթացավարի մրցույթի հայտարարություն
14:45, June 13, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Եվրոպայի խորհուրդը տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում են դասընթացավարների վերապատրաստում՝ ընտրությունների կազմակերպման միջազգային չափանիշների, դիտորդական առաքելությունների զեկույցների պատրաստման և ՀՀ նոր ընտրական օրենսգրքի կարգավորումներով դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ: Սույն դասընթացի իրականացման համար ընդունվում են դասընթացավարների հայտեր:
Դասընթացավար 1
Թեմա. Ընտրությունների վերաբերյալ միջազգային չափանիշներ և դիտորդական առաքելությունների զեկույցների պատրաստում
Առաջադրանք
- Պատրաստել դասընթացի մոդուլ հիմնված Ընտրությունների միջազգային չափանիշների և Ընտրությունների վերաբերյալ զեկույցների պատրաստման ԵԽ ձեռնարկների վրա
- Իրականացնել երկօրյա դասընթաց 25 մասնակիցների համար
Անհրաժեշտ որակավորում
- Դասընթացների անցկացման 3 տարվա փորձ
- Միջազգային դիտորդական առաքելությունների հետ աշխատանքի փորձ
- Դիտորդական առաքելությունների զեկույցների պատրաստման փորձ
Դասընթացավար 2
Թեմա. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում
Առաջադրանք
- Պատրաստել դասընթացի մոդուլ հիմնված ՀՀ 2011թ. և ՀՀ 2016 թ. ընտրական օրենսգրքերի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ու Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտարկման գործիքների հիման վրա
- Իրականացնել երկօրյա դասընթաց 25 մասնակիցների համար
Անհրաժեշտ որակավորում
- Դասընթացների անցկացման 3 տարվա փորձ
- Դիտորդական առաքելության իրականացման և համակարգման փորձ
Ժամկետներ՝
Հունիսի 17- Հայտերի ընդունման վերջնաժամկետ
Հունիսի 20- Մրցույթի արդյունքների վերաբերյալ իրազեկում
Հուլիսի 4 – Դասընթացի մոդուլի պատրաստում
Հուլիսի 7-10 – Դասընթացի իրականացում
Հետաքրքրված դասընթացավարները պետք է ներկայացնեն`
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Աշխատանքային ինքնակենսագրական
- Երկօրյա դասընթացի նախնական կառուցվածք
- Երկու երաշխավորողի կոնտակտային տվյալներ
Հայտերը խնդրում ենք ուղարկել hcav@hcav.am հասցեով՝ նամակի թեմայում նշելով «Դասընթացավարների վերապատրաստում» մինչև հունիսի 17-ը՝ ժամը 17:00:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վարդինե Գրիգորյանին՝
Հեռ. 0322 72268, 077342268, կամ գրել վերոնշյալ հասցեով:
Հայտարարությունը՝ այստեղ