ՀՀ Քաղաքաշինության նախարարության դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը՝ ՀՀ Վարչական դատարանում
17:48, June 22, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հունիսի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում, կվերսկսվի ՀՀ Քաղաքաշինության նախարարության դեմ քաղաքացի Իրինա Սողոմոնյանի կողմից ներկայացված հայցադիմումի քննությունը, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքաշինության նախարարի՝ 03.09.2010թ. հրամանի թիվ 3 հավելվածը՝ քաղաքացիներ Նունե Գևորգյանի, Սեդա և Նվարդ Ներսիսյանների մասով:
Նշենք, որ 2015թ-ին մարտի 10-ին ՀՀ Վարչական դատարանը մերժել է Ի. Սողոմոնյանի նույնաբովանդակ հայցադիմումը: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Իրինա Սողոմոնյանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: