Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին կիսամյակային հաշվետվություն (2016թ․առաջին կիսամյակ)
July 15, 2016 Սեփական, ՏեղեկանքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հաշվետվություն՝ 2016 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին:
Համաձայն ԶԼՄ մշտադիտարկման արդյունքների՝ 2016 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտման 110 դեպք: 2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 31-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ` 53-ով:
Իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերից 53-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով: Այս ցուցանիշը 2015 թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 34-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ՝ 61-ով:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած անհատական բնույթի 57 դեպք: 2015թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատությամբ դեպքերի թիվն ավելացել է 3-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ ` 8-ով:
Եթե 2015թ. առաջին և երկրորդ կիսամյակների ընթացքում առավել մեծ թվով խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու (համապատասխանաբար՝ 39 և 56 դեպքերում) և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (համապատասխանաբար՝ 33 և 31 դեպքերում), ապա հաշվետու ժամանակահատվածում խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է ընդհանուր 42 դեպքում, իսկ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը՝ 36 դեպքում, որից 29-ում` այլ իրավունքների հետ համակցված:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած 43 դեպք, որից 31-ի դեպքում այդ խախտումը զուգակցվել է այլ իրավունքների խախտումներով։
2016թ. առաջին կիսամյակում արձանագրվել է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թվի նվազում (2016թ. առաջին կիսամյակ` 14 դեպք, 2015թ. առաջին կիսամյակ`17 դեպք, 2015թ. երկրորդ կիսամյակ` 18 դեպք)։
Մյուս կողմից՝ կտրուկ ավելացել են արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թիվը։ Եթե 2015թ. առաջին կիսամյակում գրանցվել է այդ իրավունքի խախտմանը հանգեցրած 3 դեպք, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակում` 2 դեպք, ապա 2016թ. առաջին կիսամյակում արձանագրվել է արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը հանգեցրած 15 դեպք (ընդհանուր խախտման դեպքերի 13.9%-ը)։
2016թ. առաջին կիսամյակում ոստիկանության կողմից ինչպես առանձին, այնպես էլ այլ իրավունքների հետ զուգորդված խախտվել են նաև գույքի անձեռնմխելիության իրավունքը (8 դեպքում), խտրականությունից զերծ մնալու իրավունքը (7 դեպքում), լրագրողի`մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքը (6 դեպքում), իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (4 դեպքում), 2-ական դեպքերով խախտվել են արդար դատաքննության իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը և 1-ական դեպքերով խախտվել են անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը, առևտրային գաղտնիքի իրավունքը, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, դիտորդություն իրականացնելու իրավունքը:
Լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թիվը 2016թ. առաջին կիսամյակում նվազել է 4-ով` համեմատած 2015թ. առաջին կիսամյակի հետ (10 դեպք), սակայն կրկնակի աճել է 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ (3 դեպք)։
Կտրուկ աճել են նաև խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թիվը։ Եթե 2015թ. առաջին կիսամյակում այդ իրավունքի խախտում չի արձանագրվել, երկրորդ կիսամյակում արձանագրվել է միայն 1 դեպք, ապա 2016թ. առաջին կիսամյակում գրանցվել է այդ իրավունքի խախտմանը հանգեցրած 7 դեպք։
Ընդհանուր առմամբ 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 18 իրավունքների խախտում: Ի համեմատություն՝ 2015 թ. առաջին կիսամյակում խախտվել են 14 իրավունքներ, իսկ երկրորդ կիսամյակում՝ 16 իրավունքներ:
Ինչպես 2015թ. երկու կիսամյակներում, 2016թ. առաջին կիսամյակում նույնպես խախտմանը հանգեցրած դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Երևանում, ընդ որում՝ 2015թ. առաջին կիսամյակի համեմատությամբ՝ Երևանում դեպքերի թիվը կրճատվել է 9-ով, իսկ երկրորդ կիսամյակի համեմատությամբ` 31-ով:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: