Հրատապ: Հիմնադիր խորհրդարանի անդամներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության բաժին այցելած փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել բաժին
12:45, July 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հիմնադիր ԽորհրդարանԱյսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հովհաննես Ղազարյանը և Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով:
Ավելի քան մեկ ժամ փաստաբանները փորձում են մուտք գործել ոստիկանության Բազումի բաժին, սակայն նրանց թույլ չեն տալիս: