Դատարանը մերժեց Ֆրանսահայ գործիչ Ժ. Բ. Օզկիրիսյանի գործով ներկայացված հայցը
18:12, July 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ Վարչական դատարանը մերժեց «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսահայ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) ներկայացուիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից ներկայացված հայցը, որով պահանջվել էր ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Հիշեցնենք, որ վերջին մասով գործի վարույթը կարճվել էր՝ ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի կողմից 2016 թ. ապրիլի 27-ի դատական նիստի ընթացքում ներկայացված գրության հիման վրա, համաձայն որի՝ 2016 թ. ապրիլի 25-ին Ժ. Օզքիրիսյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից: