ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի համար
17:25, August 2, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՊաշտոնը` բժիշկ-փորձագետ
Աշխատաժամանակ՝ ազատ գրաֆիկ, հնարավոր է հեռավար
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` 2016 թ. նոյեմբեր
Վայրը` ՀՀ
Աշխատանքի հակիրճ նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ամառային եւ ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների, ինչպես նաեւ կազմակերպություն դիմած զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ակտերի եւ այլ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն եւ եզրակացության կազմում:
Աշխատանքային պարտականություններ`
– Ուսումնասիրել զորակոչիկների եւ զինծառայողների բժշկական փաստաթղթերը եւ կազմել զինվորական ծառայությանը զորակոչիկների կամ զինծառայողների պիտանիության վերաբերյալ եզրակացություն՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարի` «Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին N 410-Ն հրամանը
– Անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական կարծիք հիվանդությունների, առողջական խնդիրների առաջացման, ընթացքի եւ հետեւանքների վերաբերյալ
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– բարձրագույն և հետբուհական կրթություն առնչվող ոլորտում
– առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ առնչվող ոլորտում
– զորակոչի, զինծառայության կազմակերպման վերաբերյալ օրենսդրության տիրապետում
– բժշկական էթիկայի կանոնների խստիվ պահպանում
– վերլուծական հմտություններ
– հաղորդակցվելու հմտություններ
– հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
– համակարգչային գիտելիքներ
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ փոստին մինչեւ 2016 թ.-ի սեպտեմբերի 1-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ժամը 9:30-18:30-ը (հասցե՝ Տիգրան Մեծի 59):