Երեք տարվա ազատազրկման դատապարտված բժշկուհու գործը՝ վերաքննիչ դատարանում
17:47, October 20, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարինե ՀովհաննիսյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունիսի 2-ի վճիռը՝ Անահիտ Պետրոսյանի նկատմամբ նշանակելով ազատազրկման ձևով պատիժ 5 տարի ժամկետով, բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով: