Եթե «1000 դրամի» օրինագիծը շրջանառությունից չհանվի, ապա կոռումպացված չինովնիկների ցանկ ենք ներկայացնելու Գլխավոր դատախազություն. Ա. Սաքունց
14:27, November 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲողոք 1000 դրամ թալանի դեմ» նախաձեռնության կողմից կազմակերպած ակցիային շուրջ 10 հոգի էր մասնակցում: Ազգային ժողովի դիմաց նախատեսված ակցիան վերածվեց մամուլի ասուլիսի: Բայց, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քանակը չէ, որ կարևոր է:
«Ցավոք, մասնակիցներս մի քանի հոգի ենք, բայց քանակը չէ կարևոր: Իհարկե, ավելի մեծ ազդեցություն կունենար, եթե ավելի շատ հավաքվեինք, բայց փաստը սա է: Չեմ կարող ենթադրել, թե ինչու է քիչ մարդ եկել: Կարծում եմ, որ մարդիկ չեն հավատում, ոչ միայն նրան, որ իշխանությունները արդյունավետ կարող են օգտագործել այդ փողերը, այլ նաև նրան, որ պայքարի նկատմամբ հավատ չունեն: Անհուսության սինդրոմ կա»,- մանրամասնեց Սաքունցը:
Նա նշեց, որ իրենք պահանջում են օրենքը հանել շրջանառությունից, ըստ որի, հիշեցնենք, առաջարկվում է զոհված կամ հաշմված զինծառայողների ընտանիքներին ամեն ամիս պարտադիր կարգով 1000-ական դրամ հատկացնել:
Արթուր Սաքունցի խոսքով՝ օրինագիծը պետք է հանրային քննարկման դրվեր, որովհետև մարդկանց համար 1000 դրամը քիչ փող չէ:
Նա նաև զգուշացրեց, որ եթե օրինագիծը շրջանառությունից չհանվի, ապա իրենք կազմելու ենք կոռումպացված չինովնիկների ցանկն ու ներկայացնելու են այն ՀՀ գլխավոր դատախազություն:
Տես նաև՝