ՀՔԱՎԳ-ն՝ հաջակցություն 1in.am-ի
15:15, November 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը որոշել է հաջակցություն «Առաջին լրատվական»-ի՝ իր գրասենյակի դիմաց փակցնել ԱՄՆ-ի և Եվրամիության դրոշները։
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի և «Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմացից անհայտ անձիք պոկել-տարել էին Միացիալ նահանգների և Եվրամիության դրոշները։ Դրանից հետո կատարվածը դատապարտեցին իրավապաշտպաններ, լրագրողական կազմակերպություններ և պատգամավորներ։ Իսկ ՀԱՎԳ-ն որոշել է այսկերպ հայտնել իր հաջակցությունը մեզ։
Նշենք, որ դեպքից հետո մենք այն գնահատել էինք որպես սպառնալիք, և մեզ հայտնի էր դարձել, թե ով է կանգնած դրա հետևում։ Խմբագրության տեսախցիկների վերծանումը բացահայտել էր հայկական լրատվական դաշտը ապականող Ռուսաստանի անմնացորդ նվիրյալ լպրծուն ստահակին։