«Չնայած քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին, սակայն բոյկոտում են իրենց իսկ կողմից ընտրված քաղաքապետի կողմից հրավիրվող ավագանու նիստերը»
13:12, December 27, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՎանաձորի ավագանու չորս անդամները, չնայած քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին, սակայն բոյկոտում են իրենց իսկ կողմից ընտրված քաղաքապետի կողմից հրավիրվող ավագանու նիստերը։
Սա է ողջ իրողությունը։ Եվ անկախ այն հանգամանքից, ավագանու մնացած 14 անդամները կմասնակցեն, թե ոչ ավագանու նիստերին, չեն կարող որևէ կերպ խոչընդոտել մեծամասնության՝ 19 հոգու կողմից ընտրված քաղաքապետի և Վանաձորի ավագանու բնականոն աշխատանքները։
Սա է փաստը։