«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը կշարունակվի
12:28, February 14, 2017 | Մամլո հաղորդագրություններ | ՈստիկանությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է Ս. Սիմոնյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով, որով վարչական իրավախախտում է համարվում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը: