ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով բողոքի քննությունը հետաձգվեց
17:33, February 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ 2017 թ. փետրվարի 20-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի և Կազմակերպության կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանի բողոքի քննությունը:
Այն հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով և նշանակվեց 2017 թ. մարտի 13-ին՝ ժամը 16:30-ին:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում Ա. Շամիրյանի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը, ի լրումն ներկայացված դիմումի, ներկայացրեց նաև դիմումի լրացում: