Սարի թաղի ցուցարարների գործով հերթական դատական նիստն է նշանակված
18:26, March 1, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 2-ին՝ ժամը 12:30-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը):
Հրաչյա Բոյաջյանի շահերը պաշտպանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Նախորդ դատական նիստը կրկին հետաձգվեց ամբաստանյալներ Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի հանրային պաշտպանների՝ դատարան չներկայանալու պատճառով: