ՔԿՀ-ում բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով բողոքի քննությունը կշարունակվի
10:43, March 13, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 13-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի և Կազմակերպության կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանի բողոքի քննությունը:
Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նախորդ դատական նիստը հետաձգվեց: