Եվս մեկ դատական նիստ՝ Սարի թաղի ցուցարարների գործով
09:23, March 14, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 14-ին՝ ժամը 16:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը:
Հրաչյա Բոյաջյանի շահերը պաշտպանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: