Քաղաքացիներից 10 հազար դրամ կաշառքը հետ են պահանջում
10:20, April 5, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԻրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, որոշ համայնքներում ընտրակաշառք տված 10 հազար դրամները հետ են վերցնում ընտրողներից: Չեմ հրապարակում այդ համայնքների անունները, բայց միաժամանակ հայտարարում եմ, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան բողոքել նման «անտակտ ու աննվայելուչ, անհարգալից» վերաբերունքի դեմ, կարող են դիմել մեր կազմակերպություն: Մենք կաշխատենք օգնել Ձեզ…», – մտահոգություն է հայտնել իրավապաշտպանը:
Տես նաև՝ hayastan24.com