ՀՀ ՀՔԾ-ն վստահեցնում է՝ Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ կատարվում են, բայց հրապարակել չեն կարող
12:05, April 12, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Մարտի 12008 թ. մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 2016թ. իրականացված քննչական գործողությունների, հարուցված քրեական գործերում ներգրավված կասկածյալների ու մեղադրյալների, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից կրկին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, չեն կարող հրապարակել:
Նկատենք, որ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ հասարակության աջակցությունն ակնկալող ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին և առաջարկություններին տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս. «քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:
Իսկ Վլ. Գասպարյանի հայտնի հարցազրույցների հիման վրա վերջինիս հարցաքննելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ուղղակի կցվել էր քրեական գործին՝ «անհրաժեշտության դեպքում» դրան անդրադառնալու նպատակով:
Թե երբ քննչական մարմինը նման անհրաժեշտություն կտեսնի, պարզ չէ: