Շուշան Պետրոսյանի հայտարարության հիման վրա պետք է ծառայողական քննություն անցկացնել
May 25, 2017Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք դրա կարիքը կար, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ առաջարկվում է Հայաստանում ստեղծել տեղեկատվության ազատության խորհուրդ՝ լիազոր մարմին, որը պետք է օրենքի ուժով պաշտպանի իր ենթակա ինչ-որ կառույց. «Բայց օրենքը փոխել միայն այդ խորհուրդը ստեղծելու համար, անիմաստ է, որովհետև ՄԻՊ-ի մասին օրենքով պաշտպանն իրավունք ունի իր գործառույթների իրականացման շրջանակներում ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ, հանձնախմբեր, այսինքն՝ կարիք չկար փոփոխություն կատարել օրենքի մեջ»:
Սաքունցի խոսքով՝ տեղեկատվության ազատության հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան. «Խոսքը վերաբերում է պետական, ծառայողական գաղտիքներ հասկացողությանը, տեղեկատվության ազատության սահմանափակումների հիմնավորումներին, այս հարցերն են վիճահարույց»:
«Տեղեկությունների տարածման, տեղեկություններ ստանալու ազատությունը կարող է սահմանափակվել միմիայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական պետությանը՝ ելնելով անվտանգության խնդիրներից, այլոց արժանապատվության, անձնական տվյալների գաղտնիության հանգամանքներից և այլն»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Ա. Սաքունցն անդրադարձավ նաև ԱԺ առաջին նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտարարությանը, որ պատերազմական գործողությունների ժամանակ որոշ հրապարակումների հետևանքով կոնկրետ մարտական գործողություն է խափանվել:
«Ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ մենք ականատես եղանք, որ պետական կամ ծառայողական գաղտնիքի անվան տակ կոծկվում էին հանցագործություններ, և որևէ մեկը որևիցե փաստ չի կարող ներկայացնել, որ որևէ հրապարակում ազդել է մարտական գործողությունների խափանման վրա:
Շուշան Պետրոսյանի հայտարարության հիման վրա պաշտպանական գերատեսչությունն պետք է ծառայողական քննություն անցկացնի, թե ով է արտահոսք թույլ տվել»,- նշեց Ա. Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում: