Զինված ուժերում այս տարի ոչ թե 26, այլ 29 զոհ է եղել
16:25, May 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԵրեկ Tert.am-ը հրապարակեց 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Արցախի Զինված ուժերում զոհերի քանակը, ըստ որի եղել է 26 զոհ, որոնցից 12-ը մահացել են հակառակորդի կրակից, իսկ 14-ը՝ այլ պատահարներից:
Թեպետ, լրատվամիջոցները հղում են տալիս Արցախի և Հայաստանի Պաշտպանության նախարարություններին, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալներին, սակայն այդ թվերը ոչ ամբողջությամբ են արտացոլում իրականությունը:
Մասնավորապես, տարիներ շարունակ Զինված ուժերում կորուստների մոնիտորինգ իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տարի արձանագրել է թվով 29 զինվորականի մահ, որոնցից 12-ը ոչ մարտական կորուստներն են, իսկ 18-ը՝ մարտական:
Լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութում, մասնավորապես, բացակայում են տեղեկություններ այս տարի մահացած 1997 թվականի ծնված Գուրգեն Սարգսյանի, 1998 թվականի ծնված Սարգիս Ափինյանի և 1986 թվականի ծնված Արմեն Ծատուրյանի մահվան դեպքերի մասին, որոնք դուրս են մնացել պաշտոնական վիճակագրությունից:
Այս երեք զինվորականների մահվան մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ՀՔԱՎ-ի հերթական հաշվետվության մեջ: