Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը մտահոգիչ է (ինֆոգրաֆիկա)
13:19, June 1, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներԵրեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից և առաջին անգամ նշվել է 1950 թ.-ին:
Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացել է 1992 թ. հունիսի 1-ին՝ ճանաչելով անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում ապրելու երեխայի իրավունքը: Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից և Պետությունը պետք է ապահովի Երեխաների Կոնվենցիայում սահմանված երեխայի բոլոր իրավունքների իրականացումը:
Պետությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին է ներկայացնում զեկույցներ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների և այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին։
Մտահոգիչ է մնում հատկապես գյուղական և հեռավոր բնակավայրերում երեխաների որակյալ կրթության իրավունքի հետ կապված խնդիրները՝ անբարեկարգ դպրոցական շենքային և դասարանների պայմանները, անհրաժեշտ որակի և քանակի ուսուցչական կադրերի բացակայությունը:
Երեխաների իրավունքների խախտումների որոշ փաստերով զբաղվում է նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Այժմ Կազմակերպությունը վարում է ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով երկու և մինչև չորս տարեկան երեխաների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ չորս գործ, որոնք ներկայացված են ստորև.