Հարցազրույց Արթուր Սաքունցի հետ
June 2, 2017Իշխող Հանրապետականի ներկայացուցիչը, ով նաև նախկին գլխավոր դատախազն է, ինքն էլ է բարձրաձայնում, որ քննիչները, դատախազները պետք է շատ զգուշավոր լինեն այսուհետ: Հղում անելով Եվրոպական դատարանի որոշումներին՝ նշում է, որ նախնական կալանքի մասին որոշումները պետք է հիմնավորվեն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, սակայն, չի կարծում, որ խափանման միջոցի ընտրության հարցում մեզ մոտ պրակտիկան կփոխվի:
«Մինչ այդ ունեցել ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները՝ խոշտանգումների վերաբերյալ, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք չեն դադարել».-նշում է Ա. Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում.