Ոչ թե կոռուպցիա, այլ փչացածություն, որի դեմ փորձում են պայքարել փչացածները. Արթուր Սաքունց
June 12, 2017ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ-ում դաշնակցական նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ելույթին: Վերջինս, անդրադառնալով Ազդարարների վերաբերյալ օրենսդրական փաթեթին, ասել էր. «Եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր արժեքների հետ համատեղելի են, ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, սա գործ տալու ինստիտուտ է»: Արթուր Սաքունցի խոսքերով՝ սա արձանագրումն է այն մտածելակերպի, բովանդակության, որն ունի կոնկրետ նման դիրքորոշում արտահայտողը: Եվ նման դիրքորոշում հայտնելը հնարավոր է ՀՀ ԱԺ-ում՝ օրենսդիր մարմնում: «Հիմնական մեխը հանդիսանում է իշխանության ամենաբարձր օղակի՝ հանձինս Սերժ Սարգսյանի, համագործակցությունը քրեական աշխարհի հետ, քանի որ այս բառապաշարը բնորոշ է քրեական աշխարհին»,- ասաց իրավապաշտպանը:
Անդրադառնալով կոռուպցիայի հանձնաժողովի ձևավորմանը, Արթուր Սաքունցը նշեց, որ փչացածության հովանավորը ՀՀ-ում Սերժ Սագսյանն է, ԱԺ-ում փչացածության դեմ փորձում են պայքարել փչացածները. «ԱԺ-ում մեծ մասը փչացածության տիպիկ ներկայացուցիչներն են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: