Համ չագուչն է Սերժ Սարգսյանի ձեռքը, համ մեխը. թող աներ. Սաքունց
July 5, 2017«Մնում է՝ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ ինքը թիվ մեկ իրավապաշտպանն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս դատախազությունում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Տարրական գաղափար չունի իշխանության մարմինների, քաղաքացիական հասարակության մասին. չի կարող իշխանության մարմինը լինել իրավապաշտպան՝ նա իրավապահ է»,- ասաց Սաքունցը։
Հիշեցնենք. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգը պետք է իրավապաշտպանական համակարգին հոմանիշ լինի։
Ինչ վերաբերում է Սարգսյանի այն հայտարարությանը, որ պետք է անարդարության դեմ պայքար մղվի, Սաքունցն ասաց՝ իսկ ի՞նչ է արել մարտի մեկի տասը զոհերի սպանությունը բացահայտելու համար. «Համ չագուչն է ձեռքը, համ մեխը՝ թող աներ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: