Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման դեմ զորակոչիկի հայցի քննությունը՝ վաղը
19:03, July 10, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կշարունակի քննել զորակոչիկ Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցը:
Սրանով Հովհ. Մոսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են կիրառել ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի այլ դրույթ և տարկետում տրամադրել ոչ թե 10 ամիս, այլ 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ գործի վարույթը կասեցվել էր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ պայմանավորված, սակայն ավելի ուշ հայցվոր կողմը դատարան էր ներկայացրել այնպիսի ապացույց, որը հնարավորություն է տալիս հայցը լուծել՝ առանց փորձաքննության:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովին այդ ապացույցին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով: