Սարի թաղի ցույցերի մասնակիցների գործի քննությունը կշարունակվի
09:53, July 18, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ:
Հրաչյա Բոյաջյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը լսեց «Սարի թաղի» դեպքերի արդյունքում տուժող ճանաչված ոստիկանների ցուցմունքները: