Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ հերթական հայցն է ներկայացվել
17:45, July 19, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի զորակոչիկ Տ. Մ.-ի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման դեմ հայցի քննությունը:
Տ. Մ.-ն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը պահանջում են վերացնել ԿԲՀ 2016 թ. հունվարի 30-ի որոշումը, որով Հանձնաժողովը, անտեսելով հայցվորի առողջական վիճակի մասին ախտորոշումները, կիրառել է ՀՀ ՊՆ 410-13 հրամանի այլ դրույթներ և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել: Այնինչ նրա ունեցած առողջական խնդիրների պարագայում կիրառելի են նույն հրամանի այլ դրույթներ, որով Տ. Մ.-ը կարող էր առնվազն 1 տարով տարկետում ստանալ: Բացի դրանից՝ Հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս հենվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա, ինչի իրավունքը չի ունեցել:
Տ. Մ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2016 թ. ձմեռային զորակոչի ընթացքում: