«Էլեկտրիկ Երևանի» մասնակցի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
18:23, July 19, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի քննել «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը:
Հիշեցնենք՝ 2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա արդյունքում վնասվածքներ ստանալու վերաբերյալ Մ. Կիրակոսյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել և 2016 թ. դեկտեմբերի 26-ին կարճվել: Դատարան ներկայացված բողոքով պահանջվել էր պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Մ. Կիրակոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը: 2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բողոքը:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց վարույթն իրականացնող մարմնին և մեղադրող դատախազին ևս դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալու նպատակով: