Պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն ստանալու պահանջով հայցի քննությունն՝ այսօր
10:32, July 20, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. հոկտեմբերի 12-ի գրությամբ պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:
Պաշտպանության նախարարությունը, սակայն, այն որակել է որպես ՀՀ զինված ուժերի կազմակերպչական կառուցվածքը բացահայտող պետական գաղտնիք և մերժել տեղեկատվության տրամադրումը: