ԿԲՀ որոշման դեմ զորակոչիկի հայցի քննությունն ավարտված է. վճիռը կհրապարակվի այսօր
10:51, July 27, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 17:50-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ զորակոչիկ Հովհ. Մոսյանի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:
Հովհ. Մոսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում են վերացնել զորակոչիկին 10 ամսով տարկետում տրամադրելու ԿԲՀ որոշումը և կիրառել ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի այլ՝ 3 տարով տարկետում նախատեսող դրույթ:
Հիշեցնենք՝ դատարանը որոշել էր կասեցնել գործի վարույթը՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու նպատակով, սակայն հայցվոր կողմը դատարան էր ներկայացրել այնպիսի ապացույց, որը թույլ է տալիս հայցը լուծել առանց փորձաքննության: