Ցուցարար Գ. Տոնոյանի գործով ևս մեկ դատական նիստ է նշանակված
17:38, November 7, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց ոստիկանության ներկայացուցչի միջնորդությամբ: