ՀՔԱՎ-ը Ոստիկանությունից տեղեկատվություն ստանալու պահանջով դիմել է դատարան
18:28, December 7, 2017 | Մամլո հաղորդագրություններ | ՈստիկանությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:45-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և նրանց գործառույթների մասին:
ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նույնաբովանդակ հարցման՝ 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն ոստիկանության տարբերանշանների մասին՝ մնացած մասը համարելով պետական գաղտնիք: