Դատարանը կքննի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով բողոքը
18:26, December 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի իրավապաշտպան Մարինա Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքը:
Հիշեցնենք՝ Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցվել:
Որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը մերժել էր նաև ՀՀ Գլխավոր դատախազությունը: