ԴԱՀԿ ծառայությունը Անուշ Պողոսյանի գործով հրաժարվել է հայցից
09:46, February 5, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՏևական ժամանակ քաղաքացի Անուշ Պողոսյանի գույքի վրա դրված էր արգելանք, քաղաքացին չէր կարողանում վարձով տալ իր բնակարանը, ինչպես նաև բնակարանում գտնվող շարժական գույքը վաճառել կամ օգտագործել։ Պատճառը Արմեն Մկրտչյանի կողմից Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում արված մի շարք միջնորդություններն են եղել, որը դատարանը բավարարել էր և հայցի ապահովման միջոց ընդունվել էր ԴԱՀԿ-ի կողմից արգելանք դնելը Անուշ Պողոսյանի գույքի վրա։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթև Սիրադեղյանը ներկայացնում էր ՀՀ վարչական դատարանում Անուշ Պողոսյանի շահերը։ Իրավաբանին հաջողվել է ստիպել ԴԱՀԿ-ին հրաժարվել իրենց իսկ հայցից։
Խնդրի նախապատմությունը հետևյալն է.
2015 թվականի նոյեմբերի 30-ին ԴԱՀԿ կատարող Կարեն Պարոնյանը կատարել է երկու կատարողական վարույթները։ 2016 թվականի հունվարի 22-ին ԴԱՀԿ-ը կրկին վերսկսել է ավարտված կատարողական վարույթները։ Իսկ նախորդ օրը ԴԱՀԿ ներկայացուցիչը փորձել է մուտք գործել Անուշ Պողոսյանի բնակարան. կանչել է Անուշ Պողոսյանին բնակարան, պահանջել է բացել դուռը, քաղաքացին հրաժարվել է, ինչի առիթով հարուցվել է վարչական գործ ԴԱՀԿ-ի կողմից Անուշ Պողոսյանի նկատմամբ։
Ի սկզբանե Անուշ Պողոսյանը իր բնակարանի դուռը չի բացել, քանի որ ոչ իրավաչափ է համարել ԴԱՀԿ-ի հրամանները։ Հետագայում, ինչպես նշում է իրավաբան Տաթև Սիրադեղյանը, ՀՀ Վարչական դատարանում ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչը հրաժարվել է իր հայցից դեպքի վայրում վարչական իրավախախտումների մասին արձանագրություն չկազմելու պատճառով։Տաթև Սիրադեղյանը շարունակում է պաշտպանել Անուշ Պողոսյանի շահերը և հույս հայտնում, որ վարչական մարմինները չեն խախտի քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։
Մանրամասները՝ տեսանյութում