«Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունը կարող է պայմանավորված լինել ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքով». Սաքունցի դիտարկումները
15:14, February 6, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումն ապրիլի 11-ին կարող է պայմանավորված լինել ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքով:
Սինխրոնացնել Ադրբեջանում իշխանության ձևավորման գործընթացը ՀՀ-ում իշխանության ձևավորման հետ:
Ինչո՞ւ:
Կա մեկ գլխավոր պատճառ:
Լեռնային Ղարաբաղի բանակցությունների սահուն, ըստ երևույթին արդեն որոշված սխեմայով իրականացման ապահովումը և զերծ պահել այդ գործընթացի հետաձգումը որևէ ներքաղաքական գործոնի օգտագործման և շահարկման միջոցով:
Պետք է ենթադրել, որ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք այլևս իրագործման փուլում են գտնվում:
Այս վարկածի օգտին բազմաթիվ փաստեր կան:
Աղբյուրը` Արթուր Սաքունց (ֆեյսբուք)