Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է վեբ ծրագրավորողի մրցույթ՝ Կազմակերպության նոր կայքէջի պատրաստման համար
11:55, February 8, 2018 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է վեբ ծրագրավորողի մրցույթ՝ Կազմակերպության նոր կայքէջի պատրաստման համար
Մրցույթին կարող են դիմել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Տեխնիկական առաջադրանք
Կայքէջը պետք է ունենա.
- բաժին, որը հնարավորություն կտա կապ հաստատելու Կազմակերպության համապատասխան մասնագետների հետ, հղելու հարցեր և ստանալու պատասխաններ(live chat),
- ադմինիստրատորի և խմբագրի կառավարման համակարգեր,
- ադմինիստրատորի կառավարման համակարգը պետք է հնարավորություն տա թարմացնելու կայքի ֆունկցիոնալ մասը, կատարելու ձևաչափային և այլ փոփոխություններ, ինչպես նաև տեղադրելու, խմբագրելու կամ ջնջելու հրապարակումներ
- խմբագրի կառավարման համակարգը պետք է հնարավորություն տա տեղադրելու, խմբագրելու կամ ջնջելու հրապարակումներ
- հնարավորություն թարմացվելու տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց:
- արագագործությունը և անվտանգությունը ինտերնետային անվտանգության ժամանակակից պայմաններին համապատասխան,
- համապատասխանի Համաշխարհային վեբ կոնսորցիումի (W3C) կողմից ստեղծված Վեբ բովանդակության մատչելիության ուղենիշերին (WCAG 2.0),
- հայերեն և անգլերեն լեզուներով ձևաչափ,
- օգտագործողի համար պարզ և հարմար ձևաչափով օգտվելու հնարավորություն(user friendly),
- բոլոր բրաուզերներով հասանելիություն (Google Chrome, Mozilla, Opera, Internet Explorer, Safari),
- հասանելի ձևաչափ՝ համակարգչով, պլանշետով, բջջային հեռախոսով օգտվելու համար (device friendly),
- հնարավորություն` վերբեռնելու տարբեր ֆորմատ ունեցող փաստաթղթեր (djvu, pdf և այլն),
- հնարավորություն` վերբեռնելու նկարներ և տեսանյութեր,
- որոնման և ֆիլտրացիայի գործիքներ,
- այցելուների բաժանորդագրության (subscribe) հնարավորություն,
- սոցիալական ցանցերի հետ կապի ապահովում,
- արխիվային համակարգ,
- օրացույց,
- էլ. փոստի հնարավորությամբ հետադարձ կապի ապահովում,
- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ձևավորման և հաղորդակցման կանոններին համապատասխանություն, պետք է տեղադրված լինի Կազմակերպության լոգոտիպը և անվանումը:
Նաև
- այժմյան կայքէջի ինֆորմացիան պետք է լիովին տեղափոխվի նոր տարբերակ,
- կայքէջը պետք է տեղադրվի Կազմակերպության կողմից տրամադրվող սերվերում:
Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն
- նախնական դիզայնը,
- կայքի պատրաստման մեջ կիրառվող ծրագրավորման լեզուները,
- առաջարկվող նախագծի գինը,
- նախագծի իրականացման ժամկետը:
Անհրաժեշտ է կցել 3 ավարտած նախագծերի հղումներ:
Ձեր առաջարկները կարող եք ներկայացնել մինչև 2018 թ. փետրվարի 28-ը ssukiasyan@hcav.am և gaghajanyan@hcav.am (cc) էլ. փոստի հասցեներին՝ նամակի վերնագրում գրելով՝ «Վեբ ծրագրավորող»:
Հարցերի դեպքում կարող եք գրել gaghajanyan@hcav.am էլ. փոստի հասցեին:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: