Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում
15:28, February 16, 2018 | Հայտարարություններ«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 20-ին, ժամը` 11:30-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո»սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, Դատարանների, ԱՆ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. փետրվարի 19-ը ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն