«Այսպիսի աջակցություն, երբևէ, որևէ քաղաքական անձ չի ունեցել». Արթուր Սաքունց
16:14, April 28, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻ գիտություն ՀՀԿ-ի և ԱԺ մնացած կուսակցությունների.
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիայի ավտոերթին մարդիկ բնակավայրերում դիմավորում են ոչ թե պարտադրաբար, ինչպես եղել է իշխանական միջոցառումների դեպքում, երբ մարդկանց վարչական տարբեր լծակներով ստիպում, պարտադրում էին մասնակցել, այդ թվում նաև մանկապարտեզների երեխաներին, այլ սեփական ցանկությամբ և մեծ ոգևորությամբ:
Այսպիսի աջակցություն, երբևէ, որևէ քաղաքական անձ չի ունեցել:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների անվերապահ աջակցությունն ունեցող ՀՀ վարչապետի թեկնածուն է, և պետք է ընտրվի:
Սրանում է քաղաքական ճգնաժամի հաղթահարման ողջ էությունը:
Դե ֆակտո իշխանությունը պետք է ունենա դե յուրե ամրագրում: