Արթուր Սաքունց․ Հեղափոխության հաջողության գրավականը
May 10, 2018ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ քննարկեցինք Թավշյա հեղափոխության հաջողության մի շարք կարևոր հանգույցային կետեր։
Իրավապաշտպանը նախ առանձնացրեց շարժման խաղաղ, ոչ բռնի պայքարի մեթոդը, ոստիկանության անհամաչափ ուժ կիրառելը ապրիլի 16-ին և ապրիլի 22-ին։ Բանակցային գործընթացը, չեզոք տարածք ընտրելը բանակցության համար, Սերժ Սարգսյանի մարտի 1-ի շանտաժը և վարքը, Նիկոլ Փաշինյանի առևանգումը և անհայտ տեղում պահելը։
Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրելուց հետո և հրաժարականից հետո շարժման մասնակիցների թիվը չպակասեց, այլ ընդհակառակը՝ ավելացավ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ինչպես նաև մի շարք այլ իրավապաշտպաններ դիտարկել են և ֆիքսել՝ առնվազն 1000 քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանություն։
Քաղաքացիների և անչափահասների նկատմամբ եղել են բռնության դեպքեր։ Արթուր Սաքունցը հատկապես առանձնացրեց ռուսաստանի ղեկավարության հետ ՀՀԿ-ի բանակցությունները Մոսկվա այցելությունները՝ համարելով որ դա կմնա ՀՀԿ-ի պատմության մեջ ամենախայտառակ դրվագը։