Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործի քննությունը
18:38, May 14, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործի քննությունը:
Ծննդաբերությունից ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:
Մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):