ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ Ա. Սաքունցի հայցի քննությունը կսկսվի վաղը
18:26, May 29, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի քննությունը:
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 2018 թ. մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստից առաջ դատական կարգադրիչները, իմանալով, որ Արթուր Սաքունցը մասնակցելու է վերոնշյալ դատական նիստին, խուզարկել են և վերցրել նրա անձնական տվյալները: Մինչդեռ այլ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել:
Դատարան ներկայացված հայցով Ա. Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, և պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները:
Հայցադիմումին կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, որ դատական կարգադրիչները ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում՝ անձի պաշտոնից ու կարգավիճակից կախված: